Դեպի վեր

Արդարադատության նախարարությունում փորձագետ ներգրավելու համար

17/06/2019

Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության հակակոռուպցիոն քաղաքականության մշակման բաժնի փորձագետ

 

1.  Ծրագրով նախատեսված աշխատանքների համառոտ նկարագիրը՝

 

Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն բնագավառի օրենսդրական դաշտի կատարելագործումը՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորմանը և կատարելագործմանը, կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունների մշակմանը, մասնավորապես՝ կոռուպցիայի կանխարգելմանը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտմանը և հակակոռուպցիոն կրթության իրականացմանը:

 

  1. 2.    Փորձագետ ներգրավելու ժամկետն է՝  1 տարի:

 

  1. 3.   Փորձագետի պարտականությունները՝

 

1. Հակակոռուպցիոն բնագավառում իրավական ակտերի և միջազգային փորձի ուսումնասիրություն, առաջատար փորձի բացահայտում, դրանք ՀՀ-ում ներդրման ուղիների մշակում և ՀՀ օրենսդրության համակարգային վերլուծություն.

2. Աջակցում է հակակոռուպցիոն ոլորտի հիմնախնդիրների համակարգված և համագործակցային մոտեցման,  օրենսդրական  բարեփոխումների շրջանակում կոռուպցիայի դեմ պայքարի  իրավական կառուցակարգերի ստեղծմանը՝ դրան ուղղված իրավական ակտերի նախագծերի, ինչպես նաև արդեն իսկ ուժի մեջ մտած իրավական ակտերում փոփոխություններ  և լրացումներ կատարելու մասին նախագծերի մշակման աշխատանքներին.

3. Իրականացնում է իրավական ակտերի նախագծերի, դրանց կից ներկայացվող փաստաթղթերի կազմման հիմնավորումներ, տեղեկանքներ, ամփոփաթերթեր և այլ աշխատանքներ.

4. Աջակցում է Oրենքի հետ հակակոռուպցիոն կրթական ծրագրերի ներդրմանն ուղղված արդյունավետ համակարգերի ստեղծմանը.

5. Իրականացնում է ՀՀ-ում անչափահասների իրավունքների պաշտպանության նպատակով համապատասխան պետական ծրագրերով և ռազմավարություններով Արդարադատության նախարարությանը վերապահված միջոցառումների կատարման ընթացքի վերաբերյալ հաշվետվողականության համակարգումը:

 

  1. 2.    Փորձագետին ներկայացվող պահանջները՝

 

  • իրավագիտություն մասնագիտությամբ բարձրագույն կրթություն,
  • իրավական ակտերի նախագծերի մշակման կարողություններ և հմտություններ,
  • հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ոլորտում օրենսդրության իմացություն և այլ մասնագիտական հմտություններ:
  • տիրապետում է հայերենին (պարտադիր) և ռուսերենին (ազատ) կամ անգլերենին (ազատ),
  • ունի համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն

 

5. Դիմումների ներկայացման վերջնաժամկետն է՝

26 հունիսի 2019թ.

 

6. Աշխատանքի վայրը, հեռախոսահամար՝

 

ՀՀ, ք. Երևան, Վազգեն Սարգսյան 3/8, հեռախոս՝ 010-59-40-58:

 

7.  Չի թույլատրվում հավակնորդի հետ պայմանագիր կնքել, եթե տվյալ անձը պաշտոնից ազատվել կամ տվյալ անձի ծառայությունը վերջին մեկ տարվա ընթացքում դադարեցվել է կարգապահական տույժ կիրառելու, օրենքով սահմանված փորձաշրջանը չանցնելու, օրենքի խախտմամբ պաշտոնի նշանակվելու, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված անհամատեղելիության պահանջները չպահպանելու, Հայաստանի Հանրապետության քաղաքացիությունը դադարեցնելու, ուժի մեջ մտած՝ նրա նկատմամբ կայացված մեղադրական դատավճռի դեպքերում, բացառությամբ այն դեպքերի, երբ նշանակվել է տուգանք, ինչպես նաև երկու տարի անընդմեջ իր մեղքով վերապատրաստման անհատական ծրագրով հաստատված կրեդիտները չստանալու դեպքում:

 

8. Դիմողի կողմից ներկայացվող փաստաթղթերի անհրաժեշտ ցանկ՝

 

  • դիմում՝ ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս,
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանկար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի և հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:

 

9. Դիմողը փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր և բոլոր փաստաթղթերի պատճեները բնօրինակների հետ միասին:

 

  Դիմումները  ընդունվում  են  ամեն  օր՝  ժամը 1000-ից մինչև 1230,  բացի շաբաթ և կիրակի օրերից:

 

Լրացուցիչ  տեղեկություններ  ստանալու համար կարող  են  դիմել   ՀՀ արդարադատության նախարարության  անձնակազմի կառավարման վարչություն  /հասցե՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ,  հեռ. 010-59-40-58/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն