Դեպի վեր

Հայտարարություն՝ՀՀ ԱՆ քաղաքացիական ծառայության հետևյալ ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար

10/09/2018

Անձնական տվյալների պաշպանության գործակալության  ռեեստրի վարման և մոնիթորինգի բաժնի առաջին կարգի մասնագետի (ծածկագիր՝ 14-4.1-133)

1) մասնակցում է անձնական տվյալներ մշակողների ռեեստրի վարման աշխատանքներին.

2) մասնակցում է իրավաբանական անձանց անձնական տվյալներ մշակող էլեկտրոնային համակարգերի բավարար պաշտպանության մակարդակ ունենալու ճանաչման և դրանք ռեեստրում ներառման աշխատանքներին.

3) մասնակցում է տվյալներ մշակելու համար օգտագործվող սարքերի և փաստաթղթերի, այդ թվում՝ առկա տվյալների և համակարգչային ծրագրերի ստուգման աշխատանքներին.

4) մասնակցում է տվյալների սուբյեկտի իրավունքների պաշտպանության ապահովման աշխատանքներին.

5) մասնակցում է ֆիզիկական անձանց անձնական տվյալների մշակմանը վերաբերող հարցերով դիմումների քննարկման և որոշումների ընդունման աշխատանքներին.

6) մասնակցում է անձնական տվյալների պաշտպանության բնագավառում առկա իրավիճակի և նախորդ տարվա գործունեության վերաբերյալ տարեկան մեկ անգամ հրապարակային հաշվետվության ներկայացման աշխատանքներին.

7) մասնակցում է անձնական տվյալներ մշակողների դիմումների, հետազոտությունների կամ լուսաբանումների հիման վրա տվյալներ մշակելու վերաբերյալ տրվող խորհրդատվության, ինչպես նաև դրանց վերաբերյալ լավագույն փորձի մասին տեղեկացման աշխատանքներին.

8) մասնակցում է անձնական տվյալներ մշակելու վերաբերյալ մշակողի ծանուցման ուսումնասիրության արդյունքում ամբողջությամբ կամ մասամբ անձնական տվյալների մշակման արգելման աշխատանքներին.

9) իրականացնում է միջազգային փորձի մշտադիտարկում.

10) միջազգային պայմանագրերի հիման վրա մասնակցում է այլ պետություններին անձնական տվյալների փոխանցման աշխատանքներին.

11) Բաժնի պետի հանձնարարությամբ իրականացնում է Բաժնի առջև դրված գործառույթներից և խնդիրներից բխող իրավական ակտերի, առաջարկությունների, եզրակացությունների և այլ փաստաթղթերի պահպանության և արխիվացման աշխատանքները.

12) Բաժնի պետի հանձնարարությամբ մասնակցում է Բաժնի աշխատան­քային ծրագրերի մշակման աշխատանքներին.

13) իր լիազորությունների շրջանակներում, ինչպես նաև Բաժնի պետի հանձնարարությամբ, նախապատրաստում է առաջարկություններ, տեղեկանքներ, հաշվետվություններ, զեկու­ցա­գրեր և այլ գրություններ.

14) իրականացնում է սույն պաշտոնի անձնագրով սահմանված այլ լիազորություններ:

  1. 1.    Ժամանակավոր թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝  
  • բարձրագույն կրթություն
  • սույն պաշտոնի անձնագրի 10-րդ կետի 2-րդ ենթակետում նշված իր լիազորությունների հետ կապված  իրավական ակտերի անհրաժեշտ իմացություն, տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն,
  • անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
  • անհրաժեշտ (պարտադիր) կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում, ինչպես նաև սույն պաշտոնի անձնագրով նախատեսված գործառույթներից բխող կառավարչական հմտությունների և ունակությունների տիրապետում (Ցանկեր N 1, 2),
  1. 2.   Ժամանակավոր թափուր պաշտոնի հիմքի վերացման ժամկետը՝

Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

 

  1. 3.   Դիմումների ընդունման վերջին ժամկետն  է՝

<<13>> սեպտեմբերի  2018թ. 

  1. 4.   Աշխատավարձի չափը՝

111115 (մեկ հարյուր տասնմեկ հազար տասնհինգ) ՀՀ դրամ:

  1. 5.   Աշխատանքի վայրը, հեռախոսահարմարը՝

ՀՀ, ք. Երևան, Հալաբյան 41ա:

  1. 6.   Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը՝ 
  • դիմում` համապատասխան ձևաչափով ((ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  • տվյալ պաշտոնն զբաղեցնելու համար մասնագիտական գիտելիքների և աշխատանքային ունակությունների տիրապետման տեսանկյունից ներկայացվող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի` դիպլոմ(ների), վկայականի(ների) պատճենները, աշխատանքային գրքույկի (վերջինիս բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել տեղեկանք համապատասխան մարմնից) հաստատված պատճենը՝ բնօրինակների հետ միասին,
  • արական սեռի անձինք՝ նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր՝ զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը կամ համապատասխան տեղեկանք,
  • մեկ լուսանակար՝ 3 x 4սմ չափսի,
  • անձնագրի, հանրային ծառայության համարանիշի (սոցիալական քարտի) կամ նույնականացման քարտի պատճենները:
  1. 1.    ՀՀ քաղաքացին  փաստաթղթերը հանձնում է՝
  • անձամբ՝ ներկայացնելով անձնագիր կամ նույնականացման քարտ

Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր, ժամը 1000-ից մինչև 1230-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:

Դիմող ՀՀ քաղաքացիները լրացուցիչ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև պաշտոնի անձնագրին ծանոթանալու համար կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի  անձնակազմի կառավարման վարչություն /ք. Երևան, Վ. Սարգսյան 3/8, 8-րդ հարկ, հեռ. 010-59-40-56/:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն