Դեպի վեր

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային քննարկման

04/12/2017

ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի՝ «Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների Գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 483-Ն որոշման 2-րդ հավելվածի 13-րդ կետի համաձայն՝ ՀՀ արդարադատության նախարարությունը սիրով հրավիրում է բոլոր պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին մասնակցելու Գործողությունների ծրագրի առաջին կիսամյակում նախատեսված միջոցառումների կատարման վերաբերյալ հանրային քննարկմանը: Հանրային քննարկումը տեղի կունենա 2017 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 9:30-ից 13:00-ն Արմենիա Մարիոթ հյուրանոցի Արարատ սրահում:

Մասնակցության համար խնդրում ենք, հնարավորության դեպքում, մինչև 2017 թվականի դեկտեմբերի 18-ի ժամը 12:00 ուղարկել մասնակցության հայտ international@moj.am էլեկտրոնային հասցեին՝ նշելով կազմակերպության անվանումը, կազմակերպության կոնտակտները (էլեկտրոնային փոստ և (կամ) հեռախոսահամար) և մասնակցի (մասնակիցների) տվյալները: Հարցերի դեպքում խնդրում ենք զանգահարել 594033 հեռախոսահամարին:

 Կից ներկայացնում ենք հանրային քննարկման օրակարգը և Գործողությունների ծրագրի 2017 թվականի առաջին կիսամյակի միջոցառումների ցանկը և պետական մարմիններից ստացված հաշվետվությունների ամփոփագիրը:

Քննարկել
Վերադառնալ նախորդ էջ
Նախարարություն Գործառույթներ Գրադարան Տեղեկատվական կենտրոն Ընդունելություն

Բաժանորդագրություն