Երկքաղաքացիության ինստիտուտը (ոչ պաշտոնական պարզաբանումներ) Երկքաղաքացիության ինստիտուտի առնչությամբ ոչ պաշտոնական պարզաբանումների անհրաժեշտությունը պայմանավորված է ներկայումս այդ ինստիտուտի նկատմամբ աննախադեպ մեծ գործնական հետաքրքրությամբ: Հիրավի, տվյալ դեպքում գործ ունենք արդիական մեծ նշանակություն ունեցող իրավական ինստիտուտի հետ, որին նվիրված օրենսդրական դրույթների առնչությամբ ակնհայտ առկա է ոչ բավարար իրազեկվածություն: Ստորև ներկայացված նյութը կոչված է ըստ ամենայնի աջակցելու խնդրով հետաքրքրվող անձանց:
Անձեռնմխելիության ինստիտուտի բարեփոխման արդի միտումները (միջազգային փորձ և իրավահամեմատական վերլուծություն) Մարդկանց առանձին խմբերի իրավական վիճակի առանձնահատկությունների հիմնախնդիրը մշտապես հանդիսացել է վիճահարույց հարցադրումներից մեկը: Ընդ որում, հիշյալ հարցադրման հետ կապված տարաձայնություններն էլ ավելի սուր բնույթ են ստանում, երբ խոսքը գնում է անձի անձեռնմխելիությանը և, հատկապես, քրեական պատասխանատվության ոլորտում: Այս դեպքում արդեն առավել առանցքային նշանակություն է տրվում օրենքի առջև մարդկանց իրավահավասարության սկզբունքից շեղումների հիմնավորվածության հարցադրմանը, պահանջվում են առավել ծանրակշիռ փաստարիներ, որոնք հնարավորություն կտան հիմնավորելու անձեռնմխելիության ինստիտուտի անհրաժեշտությունը: